ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 11, 2012 18:50
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծառայության Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երեւան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը:
ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով` Երեւան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանը փոխադրման կարգով նշանակվել է Երեւան քաղաքի ալիմենտի բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վահագն Ֆահրադյանը նշանակվել է Տավուշի մարզային բաժնի պետ: Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագաձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության մայոր Մուշեղ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից`այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով` իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր-Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական:






Facebook
Tweet This
Email This Post
