Հունաստանում ճգնաժամի պատճառով ծնողները հրաժարվում են երեխաներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 16:53

Ֆինանսական ճգնաժամի պատճառով որոշ ընտանիքներ հրաժարվում են իրենց երեխաներից: Այսպես,  2011-ի դեկտեմբերին մանկապարտեզի դաստիարակչուհին երեխայի բաճկոնի գրպանից հանել է  «Ես այսօր Աննայի ետևից չեմ գա, քանի որ նրան պահելու ու դաստիարակելու միջոցներ չունեմ: Շատ եմ խնդրում հոգ տանել նրա մասին: Ներողություն եմ խնդրում» գրությունը, իսկ աղքատ երիտասարդների օգնության կազմակերպության շեմին հոգևորական Անտոնիոսը 4 երեխայի է գտել, այդ թվում և` նորածնի: Մինչ այդ հոգևորականը երբևէ չի բախվել նման փաստի հետ:

Հոգեբանները կարծում են, որ դա բացասական հետք է թողնում ազգի հոգեկան առողջության վրա: Մեծանալով, այդ երեխաները լուրջ հոգեբանական խնդիրներ են ունենում մարդկանց հետ փոխհարաբերություններում: «Երեխաներն իրենցից ծնողների հրաժարումն ընկալում են իբրև բռնություն, քանի որ չեն հասկանում դրա պատճառները»,- ասում է հոգեբանը:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply