Գիտնականները ժամանակի մեջ անցքեր են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 14:04

Ամերիկացի գիտնականները մի քայլի վրա են ֆանտաստիկ ֆիլմի հերոսների նման ժամանակի մեջ թաքնվելու ճանապարհից: Առաջին անգամ պատմության մեջ հետազոտողներին հաջողվել է  ստեղծել ժամանակային «փոսեր»,   որում կատարված իրադարձություններին հնրարավոր չէ հետևել ոչ միայն մարդկային աչքով, այլև նույնիսկ հատուկ սարքավորումներով:

Կոռնելի  համալսարանի գիտնականները Պենտագոնի պատվերով հետազոտել են «ժամանակային ծածկերի» հնարավորությունը`  այդպիսով կարևորագույն քայլ կատարելով ֆանտաստիկ հեքիաթն իրականացնելու դժվարին ճանապարհին:

Քողարկման նոր տեսակը հնարավորություն կընձեռի զանազան օբյեկտներ թաքցնել  ոչ թե ինչ-որ տեղում, այլ` ժամանակի մեջ: Ժամանակահատվածը թաքցնել ոչ միայն աչքից, այլև  գերճշգրիտ սարքավորումների ռադարներից ֆիզիկոսներին հաջողվել է  լույսի տարրալուծման փորձերի ճանապարհով:

Ավելի վաղ նման փորձերով հաջողվել էր ստեղծել «տարածական քողարկիչ»: Նրանք կարողացել են «խաբել» լույսին ու այնպես անել, որ այն  ասես ճկի թաքցրած օբյեկտները ` դարձնելով դրանք անտեսանելի: Այժմ նրանք մտադիր  են առաջ քայլել ու անտեսանելի դարձնել ժամանակային կտրվածքը: Այդ նպատակի համար գիտնականները կիրառել են կանաչ գույնի  լազերային ճառագայթ ու անցկացրել այն երկու լինզաներով: Առաջինը լույսը երկու հոսքի է բաժանել (արագ ու դանդաղ), իսկ երկրորդը  ցրված ճառագայթը ելման վիճակ է բերել: Արդյունքում ստացվել է  լազերային յուրօրինակ առկայծում, որն անհնար է գրանցել: Այլ կերպ,  երբ լազերը «թարթում» է,  տեխնիկայի համար անտեսանելի է մնում:

 

 

Դիտվել է 3972 անգամ:
Print Friendly

Leave a Reply