Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության բոլոր պատգամավորները հրաժարվում են անձեռնմխելությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 15:56

Թուրքիայի գլխավոր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության բոլոր պատգամավորներն ի նշան համերաշխության իրենց առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, դիմել են խորհրդարանի նախագահությանը՝ իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելությունից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրենց 132 պատգամավորները դիմումներ են ներկայացնելու խորհրդարանի նախագահություն՝ իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելությունից։ Ասուլիսից հետո ընդդիմադիր պատգամավորները դիմումները ձեռքներին երթով շարժվել են դեպի խորհրդարանի նախագահություն։

Նշենք, որ դատախազությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ դատական գործ է հարուցել դատական մարմիններին վիրավորելու համար եւ դիմել խորհրդարանին՝ նրան անձեռմխելությունից զրկելու համար։  Իր հերթին Քըլըչդարօղլուն անձամբ է դիմում գրել՝ իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելությունից։

Քըլըչդարղլուն մեղադրել էր իշխանություններին եւ դատական մարմիններին՝ լրագրողների, ընդդիմադիրների եւ բարձրաստիճան զինվորականների դեմ անձնական հաշվեհարդար տեսնելու մեջ։

NEWS.am

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply