Վեց ամսով աշխատանքային ճամբար կուղարկվեն նրանք, ովքեր լաց չեն եղել Կիմ Չեն Իրի մահվան համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 13:33

Վեց ամսով աշխատանքային ճամբար կարող են ուղարկվել ԿԺԴՀ-ի այն բնակիչները, ովքեր չեն մասնակցել երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի սգո արարողություններին: Այսօր այդ մասին գրում է հարավկորեական տեղեկատվական համացանցային «Daily NK» պորտալը:

Հյուսիսկորեական Համգեն-Պուկտո նահանգի իր աղբյուրի վրա հիմնվելով` պորտալը հայտնում է, որ արդեն սգո վերջին օրը` դեկտեմբերի 29-ին, երկրում նիստեր են ացկացվել, որտեղ քննադատել են նրանց, ովքեր համապատասխան չափով իրենց զգացմունքները չեն արտահայտել Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը:

Համագումարի մասնակիցները քննարկել են այն մարդկանց պահվածքը, ովքեր քննադատել են «երեք սերունդների համակարգը»: Այն է` իշխանության անցումը ԿԺԴՀ-ի հիմնադիր, երկրի հավերժական առաջնորդ Կիմ Իր Սենից իր որդուն` Կիմ Չեն Իրին, եւ այժմ էլ վերջինիս որդուն` Կիմ Չեն Ընին:

 

NEWS.am

 

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply