Փորձագետները հավաստիացնում են`որքան վերև ես ապրում,այնքան արագ ես ծերանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 12:52

Պարզվում է ,որ մարդու կյանքի տևողությունը  կախված է ոչ միայն նրա վատ սովորույթներից և առողջության հետ կապված այլ  գործոններից, այլև թե որ հարկում է նա ապրում:  Ամերիկյան գիտնականները  պարզել  են, որ  գետնից բարձր ապրող մարդիկ ավելի արագ են  ծերանում, քան մեկ  հարկանի տներում ապրողները, գրում է բրիտանական  Independent-ը:

Ամերիկյան Ստանդարտների և տեխնոլոգիայի ինստիտուտի (NIST) գիտնականների խոսքերով, ինչքան ծովի մակերևույթից բարձր է ապրում մարդը,այնքան արագ է նրա համար անցնում ժամանակը: Իրենց վարկածն ապացուցելու համար  նրանք օգտագործել են ճշգրիտ ատոմային ժամացույցներ, որոնք  (տեսականորեն)  3,7 միլիարդ տարում կարող են շեղվել  առավելագույնը  մեկ վայրկյան:

Գիտնականներն օգտագործել են այդպիսի երկու զույգ ժամացույց, որոնցից մեկը 30 սմ վերև էր դրված մյուսներից: Պարզվել է , որ  ժամանակը վերևի ժամացույցների վրա վայրկյանի մի քանի միլիարդ մասնիկով ավելի արագ է անցնում քան ներքևներինը: Հետազոտողներն  ասում են , որ պատճառը ձգողականությունն  է` ինչքան մոտ է երկրի մակերեսին գտնվում այս կամ այն առարկան , այնքան դանդաղ է նրա համար անցնում ժամանակը:

Այսպիսով Ստանդարտների և տեխնոլոգիայի ինստիտուտի աշխատակիցներին հաջողվեց ապացուցել Էնշտեյնի  հայտնի «Երկվորյակների հակասությունը»: Մեծ գիտնականը ենթադրում էր , որ եթե մի մարդուն ուղարկեք  տիեզերք, իսկ նրա իդիալական երկվորյակին (այսինքն ճշգրիտ նմանակին) թողնեք Երկրի վրա, ապա «տիեզերագնացը»  ճանապարհորդության  ընթացքում ավելի քիչ  կծերանա քան եղբայրը: Տեզերքում ատոմային ժամացույցները ավելի դանդաղ են աշխատում քան Երկրի վրա:

Այնպես որ , եթե ուզում եք երկար ժամանակ երիտասարդ մնալ, գնացեք ապրելու շենքերի ստորին հարկեր, պարտադիր չէ տեղափոխվել մի հարկանի քոթեջներ, խորհուրդ են տալիս հետազոտողները: Ծերացման  արագության տարբերությունը դժվար թե անզեն աչքով նկատելի լինի: Մարդիկ բարձրանալով 30սմ վերև` կծերանան վայրկյանի 90միլիարդ մասով ավելի արագ, քան իրենցից ներքև գտնվող հարևանները:

 

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply