Շների «Եվրատեսիլ»-ային կոտորած` Բաքվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 13:02

«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը Ադրբեջանում անցկացվելու կապակցությամբ Բաքվի փողոցներում անօթեւան շների զանգվածային կոտորած է սկսվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «faktxeber.com» լրատվական կայքը, Ադրբեջանի օրենսդրությանը հակառակ, Բաքվի փողոցներում ոստիկանության աշխատակիցները թունավորում եւ գնդակահարում են թափառող շներին: Բաքուն վերածվել է շների զանգվածային կոտորածի մայրաքաղաքի: Բաքվի գործադիր իշխանության հանձնարարությամբ կատարվող այդ գազանության դեմ բողոք են բարձրացրել կենդանիների պաշտպանները: Նրանք  http://www.change.org/ կայքում կենդանիների կոտորածը դադարեցնելու համար ստորագրահավաքի արշավ են սկսել:

«Իսկ ինչու պատկան կառույցները մինչեւ «Եվրատեսիլ»-ը Բաքվի փողոցներում չէին նկատում անօթեւան կենդանիներին», -հարցնում է ադրբեջանական կայքը:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply