21-ամյա երիտասարդը «ԲՄՎ-X 5»-երի կողային հայելիներն էր գողանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 11, 2012 12:47

Հունվարի 10-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ պարզվել է նաև, որ երիտասարդը նույն ժամանակահատվածում գողացել է Օգանովի փողոցի 76 շենքի բակում կայանված «ԲՄՎ-X 5»-ի կողային հայելիները` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 835 անգամ: