Թեհրանի համալսարանի մոտ ռումբ է պայթել, զոհվել է պրոֆեսոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | January 11, 2012 12:10

Իրանի մայրաքաղաքի հյուսիսում զոհվել է  Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոստաֆա Ահմադինեշանը:  Նա  ահաբեկչական գործողության զոհ դարձավ, երբ համալսարանի  շենքի մոտով  ընթացող մոտոցիկլիստը  ռումբ շպրտեց  կայանած մեքենայի  մեջ:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը ` հղում կատարելով  իրանական տեղեկատվական «Միհր» («Արև») գործակալությանը, երկու հոգի էլ վիրավոր են: Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն:

2011թ. օգոստոսին Իրանում մահապատժի դատապարտվեց Մաջիդ Ջամալի Ֆաշին , նա 2010թ. հունվարին սպանել էր իրանցի  միջուկային ֆիզիկոս Մասուդ Ալի Մոհամադին: Դատապարտյալը մեղավոր էր ճանաչվել «մոհարեբե» -ում` «թշնամական գործողություն Բարձյալի նկատմամբ »:

Հետաքննության  տվյալների համաձայն,  Մաջիդ Ջամալի Ֆաշին   պատրաստություն էր անցել Իսրայելում  և գործում էր  իսրայելական հատուկ ծառայությունների  համար, ստանալով նրանցից  դրամական  պարգևատրում: Անցյալ տարի հունվարի 12-ին , նա կազմակերպեց ահաբեկչություն , որի զոհը դարձավ Մասուդ Ալի Մոհամադին` Թեհրանի իմամ  Հուսեյինի անվան համալսարանի  պրոֆեսորը:  Գիտնական մեքենայի կողքը  որոտաց ուժեղ պայթյուն,  աշխատեց  հեռակառավարվող  պայթուցիկ սարքը, որը ամրացված էր  կողքը կայանած մոտոցիկլի վրա:

2010թ. նոյեմբերի 29-ին  Թեհրանում ևս երկու  մահափորձեր եղան  ֆիզիկոսների  նկատմամբ, ովքեր առնչություն ունեին  միջոկային ծրագրի հետ: Արդյունքում զոհվեց  պրոֆեսոր  Մաջիդ Շահրիարին  և  վիրավորվեց  լազերային  ֆիզիկայի մասնագետ  Փերեյդուն Աբասի Դավանին, ով ավելի ուշ  գլխավորեց  ԻրԻ-ի  ատոմային  Կազմակերպությունը:  Պաշտոնական Թեհրանը  այս ահաբեկչությունների պատասխանատվությունը  դրեց ամերիկյան և իսրայելական  հատուկ ծառայությունների վրա:

Իմիջիայլոց , ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներից  հանրապետական Ռիկ Սանտորումը  Հարավային Կարոլինայում դեբատների ժամանակ հասկացնել տվեց, որ  եթե դառնա Սպիտակ տան  ղեկավար, ապա  համաձայնություն կտա ռուսական գիտնականների  ֆիզիկական վերացմանը, ովքեր մասնակցում են միջուկային  ծրագրերում:


Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply