Այրվել է պաղպաղակի արտադրամասի տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 11, 2012 11:30
Հունվարի 10-ին` ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.46-ին, մարվել`10.51-ին:
Այրվել է «Գրիգորյան Հրաչ» ԱՁ-ին պատկանող պաղպաղակի փայտիկների արտադրամասի տանիքը:






Facebook
Tweet This
Email This Post
