Եթե դեղ եք ընդունում, ուրեմն սուրճ մի խմեք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 10:41

Սուրճն առավոտյան առույգացնող ըմպելիք է, որը շատ-շատերը պարզապես պաշտում են: Սակայն սուրճ խմելիս հատուկ ուշադրություն դարձրեք առողջությանը:

Բանն այն է, որ օգտակար հատկություններ ունենալով հանդերձ, որոշ հիվանդությունների դեպքում այն  ուղղակի հակացուցված է: Մասնագետներն, օրինակ, ասում են, որ դեղ ընդունելու հետ չի կարելի սուրճ խմել, մասնավորապես, սուրճի հետ ընդունած որոշ դեղերի ազդեցությունն ուժգնանում է, որոշ դեղերի դեպքում էլ  հակառակն է տեղի ունենում ու ազդեցությունը նվազում է:

Հետազոտությունները թույլ տվեցին հասկանալ, որ կոֆեինը կարող է փոխել դեղի ազդեցության մեխանիզմը: Նման փոփոխություն է նկատվել հակադեպրեսանտների, էստրոգենի հիմքով դեղորայքի, օսթեոպարոզի,  վահանաձև գեղձի հորմոններ պարունակող դեղորայքի  ու սուրճի օգտագործման ժամանակ: Հատկապես պետք է զգուշանան քրոնիկ հիվանդությունների հակում ունեցող մարդիկ, ովքեր անընդհատ դեղորայք են օգտագործում:

Դիտվել է 2380 անգամ:
Print Friendly

Leave a Reply