Հայհոյախոս թութակին ուղարկել են լեզվի դասընթացների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 4:19

Թութակին, որը վերջերս է տեղավորվել Բիրմինգհեմի էկզոտիկ կենդանիների կենտրոնում, կստիպեն լավ վարվեցողության դասընթաց անցնել: Դրա անհրաժեշտությունը  զգացվեց, երբ կենտրոնի աշխատակիցները լսեցին, որ թութակը պարբերաբար կոպիտ հայհոյանքներ է տեղում:

Միստր Տի մականունով թութակին Tropical Inc կենդանաբանական ապաստարան են բերել տերերը, ովքեր էլ, ամենայն հավանականությամբ,  նրան այդպիսին  են դարձրել: Տին կենտրոնում է` երեխաների ու մեծահասակների  կրթական ծրագրին մասնակցելու համար, որոնց  մոտիկից են ծանոթացնում  կենդանիներին` շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման նպատակով:

Տին, սակայն,  դեռևս չի կարող կրթական ծրագրին մասնակցել` «կեղտոտ բերանի» պատճառով: Հիմա նա պետք է ծանոթանա իր ցեղակիցներին, որոնց բառապաշարը հարուստ չէ գռեհկաբանությամբ, ինչպես նաև լեզվի դասընթացների է մասնակցելու: Համենայն դեպս, Tropical Inc-ի տնօրենը կարծում է, որ Տին կուղղվի, դրա բոլոր  նախադրյալներն ունի. «Նա երիտասարդ ու ընդունակ աշակերտ է: Սակայն, դեռևս պարզ չէ, թե նրա վերադաստիարակման  համար որքան ժամանակ կպահանջվի»:

 

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply