Պետությունը որոշել է գումար վճարել մանկապիղծներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 3:52

Իշխանությունների այն որոշումը, որի համաձայն մանկապիղծներին, էքսգիբիցիոնիստներին ու մյուս այլասերվածներին պաշտոնապես դասել են անաշխատունակների կարգը, որոնք պետության օգնության ու աջակցության կարիք են զգում, հասարակայնությանը շոկի է մատնել:

Այսպիսի որոշում  են  ընդունել Հունաստանի իշխանությունները, որոնք  պատրաստվում են նման «անաշխատունակ քաղաքացիներին» պետության կողմից ֆինանսական աջակցություն հատկացնել: Հունաստանի սահմանափակ հնարավորությունների տեր անձանց ազգային դաշնությունը հայտարարել է, որ նման որոշումը տրամաբանական բացատրություն չունի ու դրա հետևանքն այն կլինի, որ մանկապիղծները, գրպանահատները, սադիստները, մազոխիստները, էքսգիբիցիոնիստները ու խաղամոլները իշխանությունների կողմից աջակցություն կստնանան, իսկ նրանք, ում իսկապես այդ աջակցությունն անհրաժեշտ է` ոչ:

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply