Կոմսի որդին բռնաբարել է անչափահասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 3:39

Կոմս Մանսֆիլդի 41-ամյա որդին, ում ընտանիքը Բրիտանիայում հարգարժան ու պատվելի է համարվում, խայտառակել է իր տոհմին` հարբեցնելով ու բռնաբարելով անչափահաս մի աղջկա, որի հետ նա ընկերական հարաբերություններ ուներ:

Պատվարժան Ջեյմս Մյուրեյը իր ապագա զոհի  հետ ծանոթացել էր դեռևս այն ժամանակ, երբ վերջինս 15 տարեկան էր : Քիչ ժամանակ չի ծախսել, որպեսզի անչափահասի վստահությունը շահի ու վերջապես իր տուն  բերի նրան:

Չնայած այն փաստին, որ Մյուրեյը նրան անընդհատ գումար է տվել, միևնույն է, աղջիկը հրաժարվել է լռել բռնաբարության մասին` ողջ ճշմարտությունը պատմելով ոստիկանությանը:

Ինքը` Մյուրեյը, որը նախկինում սպառնում էր աղջկան, հրաժարվում է մեղադրանքից` հայտարարելով, որ աղջիկն իր կամքով է սեռական հարաբերությունների մեջ մտել:

 

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply