Էրիկ Կանտոնը` Ֆրանսիայի նախագահի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 3:24

«Մանչեսթր Յունայթեդի» նախկին խաղացող Էրիկ Կանտոնն իր թեկնածությունն է առաջադրել 2012-ին Ֆրանսիայի նախագահական   ընտրություններում:

Ճանաչված մարզիկը, որին ֆուտբոլասերները մեծարում էին «Էրիկ թագավոր» մականունով,  անգլիական  «Մանչեսթր Յունայթեդի»  նախկին խաղացողն է, որը մտադիր է  իրեն փորձել նոր դերում` թեկնածությունն առաջադրելով 2012-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նա այժմ գտնվում է ստորագրահավաքի գործընթացում. պետք է 500 ստորագրություն հավաքի ֆրանսիական քաղաքապետներից` իր  թեկնածությունը գրանցելու համար:

45-ամյա մարզիկը, ով  սպորտային գործունեության ավարտից հետո 1997-ին վերաորակավորվեց որպես դերասան, հայտարարել է.«Ընթացիկ տնտեսական անկայունությունը ստիպում են ինձ իմ պատասխանատվությունը զգալ»: 2010-ին նա արդեն ցուցաբերել էր քաղաքական ու տնտեսական ակտիվություն`  համերկրացիներին կոչ անելով հրաժարվել բանկերի ծառայություններից ու այլևս փող չպահել:

Եվրոպական քաղաքական գործիչները նրա հասցեին քննադատաբար են արտահայտվել, անվանելով նրան «անպատասխանատու ու պարզունակ»:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply