Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 3:05


Հնդկական օվկիանոսում, Ինդոնեզիայի ափերի մոտ 7,3 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են եղել: Հայտարարվել է ցունամիի վտանգ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է  օվկիանոսի հատակում, 30 կմ խորության վրա: Ինդոնեզիայի երկրաբանական գործակալության ներկայացուցչի խոսքով, հնարավոր է ցունամիի տարածման վտանգ: Ուշադրության կենտրոնում է  Ասեհ գավառը, որն ամենայն հավանականությամբ վտանգի առաջին հարվածի տակ կհայտնվի: Հայտնի է, որ Ինդոնեզիան ուժեղ սեյսմակտիվ տարածքում է գտնվում, ինչը կապված է խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակի վրա տեղակայված լինելու փաստով: Այստեղ պարբերաբար հրաբուխների ժայթքումներ ու երկրաշարժներ են լինում: 2004-ի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժը 230 հազար մարդու կյանք խլեց,  որոնց գրեթե կեսը Ասեհ գավառի բնակիչներ էին:

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply