Ծերունական տկարամտությունով հիվանդների հիշողությունը բարելավվում է նիկոտինով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 10, 2012 22:33

Նիկոտինային պլաստիրների օգտագործումը բարելավում է ծերունական թուլամտությամբ տառապող հիվանդների մտավոր կարողությունը, հաղորդում է BBC-ն:

Հետազոտությունները կատարել են ԱՄՆ-ի  Վանդերբիլդի համալսարանի (Vanderbilt University School of Medicine)   մի խումբ մասնագետներ Պոլ Նյուհաուսի (Paul Newhouse) գլխավորությամբ:Աշխատանքների հաշվետվությունը տպվել է  Neurology ամսագրում:

Հետազոտությանը մասնակցելու համար ընտրվել են 45 տղամարդ և  29 կին, որոնց մոտ առկա է նոր տեղեկության  ընկալման հատկության վատթարացում (նմանատիպ փոփոխություն կատարվում է Ալցհեյմերի հիվանդության վաղ շրջանում:). Մասնակիցների միջին տարիքը, որոնց կես տարի հետազոտել են ` 76 տարեկան  է:

Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը նշված վեց ամիսների ընթացքում ամեն օր ստանում էր  պլաստիր, որի մեջ պարունակում էր 15 միլիգրամ նիկոտին, իսկ մյուսը` պլացեբո: Գիտնականները գնահատել են մասնակիցների ճանաչողական հատկությունները ստանդարտ թեստերի միջոցով:

Հետազոտության արդյունքներով , կամավորները,  ովքեր ստացել են նիկոտին, բարելավել են իրենց  արդյունքները հիշողության, ուշադրության և ռեակցիայի արագության թեստերի արդյունքներում: Մասնավորապես, այս մասնակիցների երկարաժամանակ հիշողությունը 46 տոկոսով մոտեցել է տարիքային նորմին: Պլացեբո օգտագործողների մոտ նկատվել է հակառակը`այդ հատկությունների վատթարացում:

Աշխատության հեղինակները նկատել են, որ Ալցհեյմերի հիվանդությանմբ տառապողների մոտ նվազում է ուղեղում նիկոտինային ռեցեպտորների քանակը, որով պայմանավորված է մտավոր հատկությունների նվազումը ուղեղում: Գիտնականների կարծիքով, անհրաժեշտ է անց կացնել ավելի մասշտաբային հետազոտություն ստացված տեղեկությունները հաստատելու համար:

 

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply