Երեւանի փողոցներում տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 18:00

Հայաստանի ոստիկանությունը իրազեկում է, որ Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:

Տեսախցիկները տեղակայված են.

Աբովյան-Կորյուն,

Կոմիտաս-Վաղարշյան,

Բաղրամյան-Մոսկովյան,

Բաղրամյան-Պռոշյան,

Մաշտոց-Թումանյան,

Մաշտոց-Ամիրյան,

Խանջյան-Տիգրան Մեծ,

Խանջյան-Սայաթ Նովա,

Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,

Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:

Արագաչափ սարքերը տեղակայված են.

Իսակովի,

Արշակունյաց,

Մյասնիկյան,

Թբիլիսյան,

Աթենքի,

Բագրատունյաց,

Սարալանջի,

Աճառյան,

Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա):

Բացի այդ, կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply