Բրիտանացիները տագնապում են զատիկ-հաննիբալների ավերածություններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 15:08

Ասիական անկուշտ զատիկները` «առլեկինները», որոնք Հյուսիսային Ամերիկա ու Եվրոպա են բերվել   բարի նպատակով, պարզվել  է, որ բնույթով հաննիբալ են: Հիմա Բրիտանիան չգիտի, թե ինչպես պետք է դրանցից ազատվի: Մասնագետներն ահազանգ են հնչեցնում: Հրատարակության տվյալներով, «առլեկինների» պատճառած ավերածությունները  ու բազմացման ռեկորդային տեմպը հանգեցրել է նրան, որ տեղական զատիկները հայտնվել են ոչնչացման եզրին: Նրանք, փաստորեն, իրենց ասիական  անհագ եղբայրակիցների համար կեր են դառնում: The Independent  թերթը գրում է, որ միջատների գրոհից տուժում են նաև մարդիկ. նրանք նույնիսկ «տնական» խավարասերների տեղն են զբաղեցրել ու ձմեռում են տներում: Գիտնականները բազում հնարներ են փնտրում այդ աղետից ազատվելու համար, նույնիսկ մտադիր են նրանց վարակել տիզով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով ու էգերին անպտուղ դարձնում:

 

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply