Յակուտիայում կովերը մորթե կրծկալներ են կրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 14:51

Խիստ ցրտերի պատճառով  (-50աստիճան) կովերին նապաստակի մորթուց կրծկալներ են կարել:

Այսպիսով  տերերը ցանկանում են իրենց կենդանիների կուրծը պահել ցրտահարությունից: «Կրկծկալը կամ էլ յակուտերեն «լսիալդան» եռանկյուն տաքացվող կտոր է, որին ամրակարվում է նապաստակի մորթին:

«Այն կովին «հագցնում են» մեջքի ետևով ու պոչի տակով ձգվող պարաններով»,- պատմել է 9 կովի տիրուհի Սեմյոնովան:

Ի դեպ, Յակուտիայում անասուն պահողներն   արդեն սովոր է, որ ցրտերին կովերի համար պետք է կրծկալ կարել:  Ներկայումս այստեղ օդի ջերմաստիճանը  -47 աստիճան Ցելսիուս է,  իսկ որոշ շրջաններում` նույնիսկ -55 աստիճան:

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply