ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը հեռացել է Հայաստանից և հաստատվել Շվեդիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 17:30

ruzan-khachatryanՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը հեռացել է Հայաստանից և բնակություն հաստատել Շվեդիայում:

«Խաչատրյանը մեկնել է արձակուրդի և հետո էլ չի վերադարձել»,- «Անկախ»-ին տեղեկացրին ՀԺԿ գրասենյակից:

Խաչատրյանը կուսակցությունից հեռանալու դիմում չի ներկայացրել: Սակայն, ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանն  ասում է, որ Խաչատրյանը կդադարի կուսակցության անդամ լինելուց, երբ ձեռք բերի այլ երկրի քաղաքացիություն:

Խաչատրյանն անդամակցում էր ՀԺԿ-ին 1998 թ.-ից, երբ և հիմնադրվել է կուսակցությունը:

Իսկ թե ինչու է Խաչատրյանը հեռացել Հայաստանից, Մինասյանն  ասաց. «Ի՞նչ պատճառներ կարող են լինել. մարդը որոշել է, որ Հայաստանում հնարավոր չէ ապրել և հեռացել է»:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply