Թուրքիան շարունակելու է Ֆրանսիայի դեմ կիրառել 8 կետանոց պատժամիջոցները. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 14:35

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նորվեգիայի իր գործընկեր Ջենս Ստոլտենբերգի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում խոսելով նաեւ Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից:

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետը նշել է, թե սպասելի էր, որ հայկական օրինագիծը հունվարի 23-ին կհայտնվեր Ֆրանիսայի Սենատում։ «Թուրքիան շարունակելու է Ֆրանսիայի դեմ կիրառել հայտարարած 8 կետանոց պատժամիջոցները։  Բացի այդ, Ֆրանսիայի ներսում էլ օրինագծի դեմ հակազդեցություն կա։ Մենք էլ այդ շրջանակների հետ համագործակցելով՝ Սարկոզիի իշխանություններին կբացատրենք, որ այդ խնդիրները անհրաժեշտ է լուծել պատմաբանների օգնությամբ»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Թուրքիայում ներդրումներ կատարած ընկերությունները եւս անհանգստացած են այս խնդրով։ «Մենք ֆրանսիացի գործարարների հետ կհանդիպենք եւ Սենատին կհիշեցնենք այս խնդրի նկատմամբ մեր զգայունությունը։ Դա մեր համատեղ խնդիրն է։ Եթե գործընթացը շարունակվի, այն լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել»,-հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

NEWS.am

 

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply