Louis Vuitton-ը կթողարկի իր օծանելիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 14:15

Louis Vuitton նորաձևության տունը պաշտոնապես հայտարարել է սեփական օծանելիքի հոսքագիծը թողարկելու մասին: Այդ մասին հաղորդում է  The International Business Times-կայքը:

Ասեկոսեները, որ նորաձևության տունը պատրաստվում է  ստեղծել  սեփական  օծանելիք, հայտնվեցին դեռ 2011-ի հոկտեմբերին, բայց  բրենդից պաշտոնական  հաստատում  եղավ միայն հունվարի սկզբին:

Louis Vuitton օծանելիքը  կպատրաստի ֆրանսիական հայտնի պարֆյումեր Ժակ Կավալյե-Բելտրյուն  (Jacques Cavallier-Belletrud): Բելտրյուն հնարել է օծանելիք նաև այնպիսի նորաձևության տների համար , ինչպիսիք են  Issey Miyake, Christian Dior  և  Jean Paul Gaultier:  Ինքը` Բելտրյուն,  համարվում  երրորդ սերնդի պարֆյումեր:

Օծանելիքի անունը և թողարկման ճիշտ ժամկետը  չեն հրապարակվում: Նոր  բույրը կվաճառվի միայն  Louis Vuitton-ի խանութներում:

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը հիմնադրվել է  1854 թ.:  Ընկերությունը մասնագիտացված է հագուստ, պայուսակներ և աքսեսուարներ արտադրելու մեջ: Ինչպես հաղորդում է PopSop կայքը,  1920-1930-թթ. Louis Vuitton -ը մի քանի անգամ փորձ է արել թողարկել իր պարֆումերիայի  գիծը, բայց հետո հրաժարվել է այդ մտքից:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply