Լինդսի Լոհանին առաջարկել են խաղալ Էլիզաբեթ Թեյլորի դերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 13:29

Լինդսի Լոհանը «Էլիզաբեթ և Ռիչարդ » (“Elizabeth & Richard: A Love Story”) հեռուստաֆիլմում  Էլիզաբեթ Թեյլորի դերին հավակնող ամենահավանական թեկնածուն է : Այս մասին հաղորդում է Deadline կայքը:

Այժմ դերասանուհին  բանակցություններ է վարում  Lifetime ընկերության հետ, որը աշխատում է նախագծի վրա: Ֆիլմում առաջին հերթին խոսքը կգնա Թեյլորի և նրա ամուսնու` դերասան Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին:  Թեյլորն ու Բարտոնը երկու անգամ ամուսնացել են `1964 -ից 1974 թ. և  1975 -ից  1976 թ.: Դերասանները մի քանի անգամ միասին խաղացել են ֆիլմերում: Մասնավորապես   և Թեյլորը, և Բարտոնը նկարահանվել են  այնպիսի  ֆիլմերում, ինչպիսիք են  «Ո՞վ է վախենում Վիրջինիա  Վուլֆից» և «Կլեոպատրա»:

Վերջին տարիները Լինդսի Լոհանը  հաճախ է հիշվում  ԶԼՄ-ներում տարբեր տեսակի իրավախախտումներ անելու, բայց ոչ կինեմատոգրաֆիայի մեջ հաջողությունների համար : Մասնավորապես ,  2011 թ. նոյեմբերին  25-ամյա  դերասանուհուն դատապարտեցին մեկամսյա բանտարկության պայմանական պատիժի կարգը խախտելու համար (ավելի վաղ նա մեղադրվում էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու և խանութից զարդ գողանալու մեջ):  Սակայն Լոհանը ուղղիչ հաստատությունում անց կացրեց միայն չորս ու կես ժամ, քանի որ, ինչպես  պարզվեց,   բանտը լեփլեցուն էր:

Լինդսի Լոհանի վերջին դերասանական խաղերից մեկը Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետե»  ֆիլմի դերն էր: Այս ֆիլմում  նկարահանվել են Դենի Տրեխոն, Ջեսիկա Ալբան, Միշել Ռոդրիգեսը, Ռոբերտ  դե Նիրոն, Ստիվեն Սիգալը  և Դոն Ջոնսոնը:   Կինոնկարը  վարձույթում է  2010 թ.:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply