Շտաբ է ձևավորում նաև ՕԵԿ-ը. այն կղեկավարի Բիշարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 10, 2012 13:00

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է, որ Հեղինե Բիշարյանը կղեկավարի խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվելիք կուսակցության նախընտրական շտաբը:

Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Նրա խոսքով, քաղաքական խորհրդի նիստը կայացել է դեռ ամանորյա տոներից առաջ և այնտեղ Հեղինե Բիշարյանը միաձայն ընտրվել է որպես նախընտրական շտաբի ղեկավար:

Աբրահամյանը նաև ասաց, որ մինչև տոները իրենք «մեծ ակտիվություն» են ցուցաբերել և մարզեր այցելության ընթացքում ժողովրդի առաջ հանդես են եկել կուսակցության 15-ամյա գործունեության հաշվետվությամբ:

Նշենք, որ այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական շտաբի ձևավորման մասին առայժմ հայտարարել են Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Panorama.am

 

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply