Մեսին` երրորդ անգամ անընդմեջ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 10, 2012 12:54

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին երրորդ տարին անընդմեջ արժանացավ ՖԻՖԱ «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա շրջանցեց իր թիմակից Չավիին և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին: Ի դեպ, վերջինս ներկա չէր  Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխությանը: Նախկինում միայն ֆրանսիացի Միշել Պլատինիին էր հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել «Ոսկե գնդակը»: Եվ Պլատինին էլ բրազիլացի Ռոնալդոյի հետ  մրցանակը հանձնեց Մեսիին:

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու երգչուհի Շակիրան տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հանձնեցին աշխարհի չեմպիոն, ճապոնուհի Հոմարե Սավային: Մրցանակին հավակնում էին նաև բրազիլուհի Մարթան և ամերիկուհի Էբբի Ուոմբահին:

 

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply