Հայերից պետք է ներողություն խնդրել 1915-ի համար, ես ներողություն եմ խնդրում. Էրդողանի կուսակից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 12:43

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Իսմեթ Ուչման Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, թե 1915-ին անմեղ ժողովրդին տեղահանելը սխալ էր, որի համար պետք է ներողություն խնդրել հայերից:

Հարցազրույցի ընթացքում, երբ անդրադարձ է կատարվել 1915-ին, թուրք պատգամավորն ասել է, թե 1915-ին մեծ ողբերգություն է տեղի ունեցել: «Եթե կան զինված խմբեր, պետք է նրանց դեմ պայքարել, ոչ թե անմեղ ժողովրդին վնասել: 1915-ին հենց սա է տեղի ունեցել: Ես այն որպես ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն գտնում եմ, որ անմեղ ժողովրդին տեղահանության ենթարկելը մեծ սխալ էր:  Այս համատեքստում ես հայ ժողովրդից ներողություն եմ խնդրում, իրոք, պետք է ներողություն խնդրել»,-ասել է Իսմեթ Ուչման:

«Ակոս»-ը նշում է, որ մինչ այս Թուրքիայի իշխող կուսակցության որեւէ պատգամավոր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ չէր արտահայտել:

 

NEWS.am

 

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply