Տարոնիկում 55-ամյա կինը ինքնահրկիզվել և մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 12:46

Հունվարի 10-ին Արմավիրի մարզի էջմիածին քաղաքից տեղեկություն է ստացվել քաղաքացու ինքնահրկիզման մասին:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդմամբ` պարզվել է, որ Տարոնիկ գյուղի Րաֆֆիի փողոցի թիվ 8 տան բնակչուհի` 55-ամյա Սիլվա Բաղդասարյանը դեռեւս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է հագուստը: Ստանալով մարմնի մոտ 90%-ի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժանմունք, որտեղ մահացել է:

Ըստ նախնական տվյալների Ս. Բաղդասարյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply