Մոսկվայում պայթյունի հետեւանքով տուժած հայերի վիճակը կայուն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 12:05

Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի  հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների,  կա  5 հայ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, 24 տարեկան Մարկուսյան Ռոման հրաժարվել է բժշկական օգնությունից: Աղաջանովների ընտանիքի անդամներ 52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկա Աղաջանովան գտնվում է Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Գրանցված է քաղաք Մոսկվայում: 36 տարեկան Սիրանույշ Եղուսյանի վիճակը կայուն է (միջին ծանրության): Վերջինս գտնվում է Մոսկվայի  Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում: Գրանցված է Տուլայի մարզում: 14-ամյա Մկրտչյան Ֆելիքսն առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո  թեթեւ այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ.Վլադիմիրի անվ.  հիվանդանոցից: Տուժածների քաղաքացիությունը ներկայում ճշտվում է:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply