Մոլդովական փողոցում 6-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 11:55
Հունվարի 9-ին, ժամը 20.00-ին, «Նիսսան» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Մոլդովական փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը`  ժամը 23.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21074»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Ոստիկանությունից հաղորդում են, որ երկու դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply