Օբամայի աշխատակազմի ղեկավարը հեռացել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 11:26

Ուիլյամ Դեյփին  հունվարի 9-ին հեռացել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նրան կփոխարինի Ջեյկոբ Լյուն, որը նախագահի աշխատակազմի  բյուջեի  կառավարման  տնօրենի պարտականություններն էր կատարում:

Պաշտոնական հայտարարություն դրա կապակցությամբ Օբաման վաղն է անելու: Պաշտոնից հեռանալու պատճառների մասին չի հայտնվում:

63-ամյա Դեյփլին այս պաշտոնում նշանակվել էր 2011-ի հունվարի 2-ին: Մինչ այդ նա կատարում էր JP Morgan բանկի գլխավոր մենեջերի պարտականությունը, իսկ ավելի վաղ` Բիլլ Քլինթոնի ժամանակ , ԱՄՆ առևտրի նախարարն էր:

 

 

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply