Լիբիայում առաջին իսլամական կուսակցությունն է ստեղծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 11:03

Լիբիայում ուլեմների (աստվածաբան) խումբը «Մահմեդական եղբայրներ»  կազմակերպության աջակցությամբ ստեղծել է առաջին իսլամական կուսակցությունը, որը պետք է պայքարի բոլոր նրանց դեմ, ում գաղափարախոսությունը «հակասում է շարիաթի օրենքներին»:

Կուսակցությունը կոչվում է Ռեֆորմի ու զարգացման կուսակցություն (ՌԶԿ): Սա իսլամական կուսակցություն է, որը պարտավորվում է  հարգել իսլամական օրենսդրության սկզբունքները և ձգտում է իր գործունեությունն իրականացնել հանուն  այդ սկզբունքների վրա հիմնված պետության կառուցման:

«Մեր նպատակը Լիբիայում ազգային միության ամրապնդումն է, ժամանակակից, քաղաքակիրթ ու զարգացած պետության ստեղծումը»:

ՌԶԿ ստեղծվել է Մուամար Քադաֆիի ժամանակ ընդունված` ցանկացած քաղաքական գործունեություն, այդ թվում և  քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ու կուսակցություններ ստեղծելն արգելող օրենքը չեղյալ հայտատարարելուց հետո:

 

 

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply