Լոռիում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 11:18

Հունվարի 9-ին`ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.25-ին, մարվել`18.30-ին:

Այրվել  է մոտ 13 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Լոռու մարզի Կաթնառատ գյուղում`1,5հա, Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տան հարակից անտառում`2000քմ և 400 եղևնու բներ:

Բոլոր հրդեհները մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply