Ուրցաձորում բռնության հետքերով դիակ են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 10:48

Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի   երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղում հայտնաբերել է միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ  Մելիքյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր:

Դեպքի վայրի զննությամբ` դիակի մոտ  հայտնաբերվել է արյունոտ դանակ և մկրատ, բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա և արծաթյա զարդեր:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:


Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply