Բջջայինի գողը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 10:44
Հունվարի 9-ին, ժամը 21.20-ին, 15-ամյա մի տղա ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ կարաոկե-բարում գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանները պարզել են, որ հեռախոսը գողացել է 16-ամյա Արման Բ.-ն, որը նույն օրը ներկայացվել է բաժին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply