Աշխատանքի տոնավաճառները կմեկնարկեն մարտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2012 10:38

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն այս տարի հանրապետությունում կկազմակերպի 6 աշխատանքի տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառները կմեկնարկեն մարտից ու կախված աշխատաշուկայի պահանջներից` կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ տարբեր մարզերում: «Գործատուների եւ աշխատանք փնտրողների միաժամանակյա հանդիպումը մեծացնում է աշխատատեղ գտնելու հնարավորությունները»,- ասաց նա: Զբաղվածության 2011 թվականի պետական ծրագրի  շրջանակներում  աշխատանքի տոնավաճառները կազմակերպվել են Երեւանում, Հրազդանում, Սեւանում, Աշտարակում, Գյումրիում ու Վանաձորում, ինչի արդյունքում այս տարի աշխատանք է գտել 508 մարդ:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply