Հռոմի պապը կոչ է արել փրկել համամարդկային արժեքները տնտեսական ճգնաժամից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 10:39

Հռոմի պապ Բենեդիկտոս  XVI կոչ է արել միջազգային ընկերակցությանը «նոր օրենքներ հաստատել, որոնք կարող են տնտեսական ճգնաժամի պայմաններում ամրապնդել համամարդկային արժեքները Եվրոպայում ու ԱՄՆ-ում»:

Չի ճշգրտվում` արդյոք նա կոնկրետ առաջարկներ դրա կապացությամբ արել է, թե ոչ: Բենեդիկտոս XVI նշել է, որ չի կարող տնտեսական երևույթներից մի կողմ քաշվել:  Վատիկանում իր ելույթի ժամանակ  նա հայտարարել է . «Ճգնաժամը մեզ համար առաջին հերթին ազդակ է  մտածելու մարդկության գոյության ու վարքականոնի նորմերի կարևորության մասին»:

Նա հավելել է, որ համամարդկային արժեքները պետք է  տնտեսական կյանքը կարգավորող օրենքներից վեր լինեն: 2011-ին կաթոլիկ եկեղեցու  Արդարության ու խաղաղության  խորհուրդը ներկայացրել էր իր առաջարկը եվրագոտին «տնտեսական ճգնաժամից» դուրս բերելու համար: Վատիկանն առաջարկել էր անհապաղ համաշխարհային ֆինանսական համակարգի ռեֆորմ կատարել ու ողջ աշխարհի համար մեկ կենտրոնական բանկ ստեղծել, որը կպայքարի ճգնաժամի դեմ:

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply