Բելգիայի թագավորը կկրճատի իր ծախսերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2012 10:20

Բելգիայի թագավոր Ալբերտ  II-ն առաջարկել է 2012-2013-ին կրճատել թագավորական ընտանիքի ծախսերին հատկացվող միջոցները:

Թագավորական ընտանիքը հայտարարել է իր ծախսերը կրճատելու մասին այն բանից հետո, երբ   2010-ին խորհրդարանական  ընտրություններում հաղթանակած «Նոր ֆլամանդական դաշինք»  ազգայնական կուսակցության կողմից պալատի հասցեին քննադատություն հնչեցվեց: Կուսակցության ներկայացուցիչները  հայտարարեցին, որ երբ ողջ երկիրը ստիպված է  տնտեսել, թագավորական ընտանիքը մտադիր չէ իր ծախսերը նվազեցնել:

Քննադատությունից հետո թագավորը հայտարարեց, որ իր  կամքով մտադիր է  նպաստել կառավարության նպատակներին:  Ալբերտ  II գլխավորում է Բելգիան 1993-ից, Բոդուեն I-ի մահից հետո, որը ժառանգ չուներ:

Բելգիայի սահմանադրության համաձայն, թագավորը հիմնականում հանդիսավոր արարողությունների է մասնակցում, իսկ  իրականում իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում:

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply