Ոստիկանապետը պաշտոնանկ է արել անձնագրային վարչության պետին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 9, 2012 22:48

Հայաստանի  ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Քոչարյանն ավելի վաղ զբաղեցնում էր   ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը, սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ էր նշանակվել ակադեմիայի պետի տեղակալ:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply