Հոնդուրասի ժամանակավոր կառավարությունը Բրազիլիայից պահանջում է հանձնել Մանուել Սելայային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2009 17:10

zelayaՀոնդուրասի ժամանակավոր կառավարությունը տապալված նախագահ Մանուել Սելայայի վերադարձի կապակցությամբ երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Սելայան 3 ամիս առաջ հեղաշրջման հետևանքով հեռացվել էր պաշտոնից և արտաքսվել երկրից: Երեկ նա անսպասելի վերադարձել է հայրենիք և ձերբակալությունից խուսափելու համար հանգրվանել Հոնդուրասում Բրազիլիայի դեսպանատանը:

Հոնդուրասի կառավարությունը դիմել է Բրազիլիայի իշխանություններին Սելայային հանձնելու նպատակով: Հեռացված նախագահն էլ հայտարարել է` «Հայրենիք, վերադարձ իշխանությանը կամ մահ»:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply