Իսրայելում ձերբակալել են մանկապղծների խմբավորման մասնակիցների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 23:44

Այսօր Իսրայելում ձերբակալել են երեք տղամարդու, ում կասկածում են երկրում խոշոր մանկապղծական ցանց ստեղծելու մեջ, հաղորդում է  Associated Press –ը`  հղում անելով Երուսաղեմի ոստիկանական աղբյուրին:

Ըստ АР-ի`  մեկ օր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր ևս երեք կասկածյալի : The Jerusalem Post-ի հաղորդման համաձայն, ընդհանուր առմամբ  մանկապիղծների  խմբավորման   ետևում, որի անդամները պղծել են երկուսից յոթ տարեկան  ավելի քան  70 երեխա ուղղափառ ընտանիքներից, կարող է  կանգնած լինել ամենաքիչը ինը մարդ: Երեխաների ծնողները պնդում են, որ Երուսաղեմի Նախլաոտ շրջանից մանկապիղծները մոտ 20 հոգի են:

Մինչ այդ, The Jerusalem Post-ի տվյալներով, ոստիկանությունը ձերբակալել էր երեք կասկածյալի, ովքեր պղծել էին մանկահասակների  Նախլաոտից 2011 թ. նոյեմբերին: Եվս վեց մանկապղծության մեջ կասկածվողի  ոստիկանությունը ձերբակալել էր 2011 թ. ամռանը: Թերթը գրում է, որ ձերբակալվածները ստիպել են տղաներին և աղջիկներին միմյանց հետ սեռական հարաբերություններով զբաղվել:

Երեխաների իրավունքների պաշտպան Իցհակ Կադմանը ասում է, որ երեխաներին պղծելը հատկապես սուր է դրված ուղղափառ հրեաների մոտ, քանի որ նրանց մոտ նման հարցեր չեն  քննարկվում, ցիտում է АР-ն: Բայց և այնպես, Կադմանը նշում է, որ որոշ ուղղափառներ դիմել են ոստիկանության օգնությանը:  The Jerusalem Post-ի տվյալներով, կասկածյալներին հնարավոր եղավ բռնել Նախլաոտի բնակիչների տեղեկատվության շնորհիվ:

 

 

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply