Փարիզում մահացել է Գվինեա-Բիսաուի նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 23:15

Փարիզում  64 տարեկանում մահացավ Գվինեա-Բիսաուի նախագահ Մալամ Բակայ Սանյան, հաղորդում է Agence France-Presse-ը: Մահը երկարատև հիվանդության արդյունք էր:

Ինչպես հաղորդել է գործակալությանը ֆրանսիական կառավարության ներկայացուցիչը, Սանյան մահացել է “Վալ-դե-Գրաս” ռազմական հոսպիտալում, որտեղ նա գտնվել է 2011 թ. դեկտեմբերից: Նրա հիվանդության տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է , որ մինչև մահը նա կոմայի մեջ է եղել:

BBC News-ի տվյալներով, Սանյան հիվանդ էր շաքարային դիաբեդով:Նա առողջական խնդիրներ է ունեցել բավականին վաղուց և պարբերաբար բուժվել է արտասահմանում  երկրի նախագահ դառնալուց հետո:

Մալամ Բակայ Սանյան 2009 թ. սեպտեմբերից Գվինեա-Բիսաուի նախագահն է, նա փոխարինել է պետության նախկին ղեկավար Ժուան Բերնարդ Վիյերուին, որը սպանվել էր 2009 թ. մարտին: Նա հայտնի աֆրիկական քաղաքական գործիչ էր  20 տարի շարունակ: 1994-99 թթ. Սանյան Գվինեա-Բիսաուի պարլամենտի խոսնակն էր, իսկ 1999-2000 թթ. Ժամանակավորապես կատարում էր նախագահի պարտականությունները:

 

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply