Պատահարների վիճակագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2012 20:22

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում 2011 թ. դեկտեմբերի 31-ից 2012 թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 122 արտակարգ դեպք: 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերի թիվն աճել է  66 դեպքով (մոտ 2 անգամ): Ընդ որում` զգալի աճ գրանցվեց հրդեհների (52-ով, մոտ 2 անգամ) և թունավորումների (16-ով, մոտ 6 անգամ)  մասնաբաժիններում: Եթե հրդեհների թիվն աճեց հիմնականում բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհներից (մոտ 11 անգամ 2011 թ. համեմատությամբ), ապա թունավորումների թվում աճի միտում գրանցվեց շմոլ գազից թունավորումների մասնաբաժնում (մոտ 3 անգամ):
Դիտարկվող  ժամանակահատվածում արտակարգ դեպքերից զոհվեց` 4, տուժեց ` 51 մարդ, ինչը 2011 թ. համեմատությամբ նվազել է 1-ով` զոհերի,  15-ով աճել (41.6%-ով)` տուժածների մասնաբաժնում:
Գրանցվեց 9 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 1-ը` երկաթգծի ուղիներին: Վերջիններից զոհվել է 2 (1-ը` ե/գ ուղիներին), տուժել` 26 մարդ:
Գրանցվեց հրդեհի 3 կեղծ կանչ և 9 հրդեհի բռնկման սպառնալիքի դեպք (3-ը` խորովածի ծուխ, դիտվել է որպես հրդեհ): Սպասարկվել է 8 կենցաղային կանչ:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply