Լեռնային Ղարաբաղը ներառված է 2012-ի համար այցելության արժանի 7 յուրահատուկ վայրերի ցանկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 18:57

Լեռնային Ղարաբաղը ներառված է 2012-ի համար այցելության արժանի 7 յուրահատուկ վայրերի ցանկում, որը կազմել է ամերիկյան ABC News հեռուստաալիքը:

«Եթե դուք փնտրում եք արկածներ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գտնվող ինքնավար մարզը հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է:

Դուք կարող եք կանգ առնել մայրաքաղաք Ստեփանակերտում վերջերս կառուցված «Արմենիա» հյուրանոցում, ինչպես նաեւ օգտագործել քաղաքը որպես մեկնակետ` տարածաշրջանն ուսումնասիրելու համար: Դուք կարող եք գնալ արշավների, անցնել ձնապատ սարերով ու դեղին ու կարմիր ծաղիկներով պատված դաշտերով, փորձել շիշ-քեբաբ եւ տապակած բանջարեղեն: Եթե դուք կանգ եք առել տեղի բնակիչների մոտ, չզարմանաք, երբ առավոտյան նախաճաշին ձեզ օղի առաջարկեն:

Անպայման այցելեք 10-րդ դարում կառտուցված Գանձասարի վանական համալիր: Եղեք այնտեղ գիշերը, որպեսզի տեսնեք, թե ինչպես է այն լուսավորված մթության մեջ»,-ասված է նշումներում:

Բացի Լեռնային Ղարաբաղից, ցանկում ներառվել են նաեւ Ատակամա անապատը, Լիսաբոն, Ուայթսանդեյ կղզիներն Ավստրալիայում, Ռեյլի Բիչը Թաիլանդում, ծաղիկների այգին Նիդերլանդներում եւ Լուանգպհաբանգը` Լաոսում:

 

NEWS.am

 

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply