Փարաջանովն այսօր կդառնար 88 տարեկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 9, 2012 18:34
Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագուներն ու նրա ընկերներն այսօր` հունվարի 9-ին, մեծ ռեժիսորի ծննդյան օրը հավաքվել են Պանթեոնում, նրա գերեզմանի մոտ` նշելու վարպետի 88-ամյակը:
Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը news.am-ին հայտնել է, որ Փարաջանովի գերեզմանին այցելելուց հետո, ըստ ձեւավորված ավանդույթի, մարդիկ հավաքվում են թանգարանում եւ սեղանի շուրջ հիշում մեծ ռեժիսորին:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, 1924թ. հունվարի 9-ին, Հովսեփ Փարաջանովի եւ Սիրան Բեժանովայի ընտանիքում: Երգեցողություն եւ նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ ուրիշներ:
Աչքի ընկած նրա առաջին կինոնկարը “Մոռացված նախնիների ստվերներըն” է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական եւ գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել եւ Փարաջանովին հռչակ բերել:
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել “Նռան գույնը” (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ եւ 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում։
Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ եւ ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական “Խոստովանանք” ֆիլմը, որն անավարտ մնաց եւ հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի “Փարաջանով։ Վերջին Գարուն” (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երեւանում:

 

 


 

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply