Աթենքի Պատկերասրահից անհետացել են Պիկասոյի և Մոնդրիանի կտավները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 17:35

Հունական խոշորագույն  թանգարաններից  մեկից` Աթենքի Պատկերասրահից,   գողացել են Պիկասոյի և Մոնդրիանի երկու  կտավ: Այդ մասին այսօր հաղորդել է  տեղական ոստիկանությունը:

Թանգարանի աշխատակիցների տեղեկատվության համաձայն,   կորել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կնոջ  գլուխը» նկարը  (56 -ը 40-սմ չասփերով): Այդ ստեղծագործությունը  նկարված է  1934 թ., այն թանգարանին է նվիրել ֆրանսիական գեղարվեստի միությունը 1940 թ.  և   աթենքյան թանգարանում   Պիկասոյի միակ  կտավն է:

Երկրորդ գողոցված նկարը   նիդերլանդական նկարիչ Պիտեր Կորնելիս (Պիտա) Մոնդրիանի  1905 թ. ստեղծված կտավն է: Մոնդրիանը  Վասիլի Կանդինսկու և Կազիմիր Մալեվիչի  հետ  միաժամանակ սկիզբ դրեց աբստրակտ գեղանկարչությանը: Դա Մոնդրիանի`  թանգարանում եղած երկու ստեղծագործոթյուններից մեկն էր: Երկու կտավներն էլ մեծ արժեք ունեն , հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախնական տվյալների համաձայն , գողը  մտել է թանգարան առավոտյան շուտ , բակի կողմից` կոտրելով պատշգամբի դուռը:  Չարագործը անցել է թանգարանի ներս և շրջանակից հանել այդ  երկու կտավը : Պետք է նշել, որ նա փորձել է գողանալ ևս մի նկար, բայց հրաժարվել է այդ մտքից, քանի որ աշխատել է  ազդանշանային համակարգը:  Գողը, ով  հնարավոր է` ունի համախոհներ, կարողացել է հեռանալ թանգարանից կտավների հետ: Այժմ քրեագետները ստուգում են ներքին տեսախցիկների  տեսագրությունները, որպեսզի  գտնեն հանցագործի հետքը:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply