Իսրայելն անում է ամեն ինչ՝ բոյկոտելու Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2009 16:51

israelԻսրայելը մոբիլիզացրել է դիվանագիտական հնարավորությունները` համոզելու բազմաթիվ պետությունների ղեկավարների` բոյկոտել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի՝ վաղը նախատեսված ելույթը:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գաբրիելա Շալիֆը հայտարարել է, որ Ահմեդինեժադը վերջերս կրկին հերքել էր Հոլոքոստը և ատելությամբ լի ելույթ էր ունեցել. «Այդ հայտարարության համարժեք պատասխան կլինի, երբ ՄԱԿ-ի անդամ պետությունները լքեն Վեհաժողովի դահլիճը կամ բոյկոտեն Իրանի նախագահի ելույթը»,-ասել է Շալիֆը` ավելացնելով, որ Իրանը վտանգավոր երկիր է` իր ղեկավարի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ Ահմեդինեժադը հայտարարել էր, որ Հոլոքոստը հորինված կեղծիք է, Իսրայելը Իրանի ամենաոխերիմ թշնամին է, և հրեական պետության գոյությունը նսեմացնում է մարդկային արժանապատվությունը: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին էլ վերջերս Իսրայելը համարել էր «սիոնիստական քաղցկեղ», որը քայքայում է իսլամական աշխարհը:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply