Բրյանսկում գտնվել է գետնի տակն անցած երեխայի դին(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 16:33

Մանկասայլակով կնոջ գետնի տակն անցնելու ողբերգության ականատեսները պնդում են, որ ոստիկանները կարող էին փրկել փոքրիկին, սակայն վախեցել են մոտենալ փոսին: Նրանք պատմում են, որ դեպքի վայր հասած ոստիկանները  չհամարձակվեցին մոտենալ ասֆալտի մեջ բացված փոսին` վախենալով կրկնակի փլուզումից: Այդ ժամանակ երեխայի մայրը կառչել էր փոսի եզրից, իսկ երեխան կեղտի երեսին ջղաձգվում էր  ու լալիս  այնքան ժամանակ` մինչև խեղդվեց: Սոցիալական ցանցերում հայտնվել են  4 մետր խորություն ունեցող փոսի նկարները: Դեպքից հետո նահանգապետ Նիկոլայ Դենին խորհրդակցություն է անցկացրել. որոշվել է տեղանքն ուսումնասիրել  նոր ողբերգությունից խուսափելու համար:

Դեպքը կատարվել էր կիրակի, հունվարի 8-ին, կեսօրին: 26-ամյա Տատյանա Դիդենկոն զբոսնում էր իր մեկուկես տարեկան Կիրիլի հետ, որը մանկասայլակում էր: Անսպասելի գետինը նրանց ոտքի տակ փլուզվել  է: Ինչպես պարզվեց հետո, այդ տեղում պայթել է կեղտաջրի մեկ մետր տրամագծով խողովակը: Կնոջը  հնարավոր է եղել փրկել, իսկ երեխան խեղդվել է կեղտաջրի հոսքի մեջ: Մեղավորներին կփնտրեն ԲՇՏ-ի պաշտոնյաների մեջ: Մի վարկածի համաձայն, ողբերգության պատճառը կեղտաջրերի խողովակատարների տեղադրման խախտումներն են:

 

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply