Բացահայտվել է բրիտանական միապետների սարսափելի գաղտնիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 16:01

Արևմուտքի պատմաբանները հավատացնում են, որ Եղիսաբեթ I-ն իր սիրառատ հոր  գահի թեկնածու առաջին ժառանգը  չէր, քանի որ Հենրիխ VIII ևս մեկ դուստր ուներ, որն  իրավամբ պետք է հոր մահից  հետո գահ բարձրանար: Խոսքը Եղիսաբեթ Թեյլբոյսի մասին է, որը Հենրիխ VIII ապօրինի դուստրն էր` ծնված նրա սիրուհուց` Բեսսի Բլաունթից,  և պետք է թագուհի Մարիայից հետո 1558-ին թագուհի կարգվեր:

Էլիզաբեթ Նորթոնի ղեկավարությամբ աշխատող պատմաբանները հավատացնում են, որ իրենց ձեռքի տակ են փաստաթղթային վկայություններ`  նրա գահ բարձրանալու իրավունքի մասին: Եթե այն ժամանակ գահին մեկ այլ Եղիսաբեթ բարձրանար, հնարավոր է, որ երկիրը խուսափեր մի շարք խնդիրներից, որոնք կապված էին Եղիսաբեթ I-ի` իրենից հետո պաշտոնական ժառանգ չթողնելու հետ:

 

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply