Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կենտրոնական ապարատի խորհրդակցություն

Պաշտոնական, Օրվա լուր | | January 9, 2012 15:20

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թվականի գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թվականի գերակա խնդիրներ նախարար Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011թվականի հաջողությունները: Պաշտպանության նախարարի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաև ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները և հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել Մարշալ Բաղրամյան մեդալով:

 

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply